Առատ ձյան պատճառով մոտ 120 ավտոմեքենա է արգելափակվել Գորիս-Սիսիան ճանապարհին

Փրկարարներն օգնության են հասել և դեռ համապատասխան աշխատանքներ են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն այսօր` ժամը 12։32-ին, ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

«Ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է

Փրկարարները տվյալ պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել