Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Հրշեջները մոտ կես ժամում մարել են հրդեհը, բայց հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ավտոմեքենան գրեթե մոխրացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Այնթափ գյուղում hունվարի 30-ի գիշերը` ժամը 01։57-ի սահմանում, այրվել է տներից մեկի բակում կայանած BMW մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ահազանգը ստանալուց դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել` 02:37-ին:

Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է

Հրդեհի պատճառների ու հասցրած այլ վնասների մասին հաղորդագրության մեջ չի նշվում: Սակայն հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել են քաղաքացիների շնորհիվ