ՌԱԴԻՈ

Ժողովրդական հավատալիք, կամ երբ պետք է ուտել աղի բլիթը. քահանան` Սուրբ Սարգսի տոնի մասին 

Եկեղեցական օրացույցով այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Հասկանալի պատճառներով տոնական միջոցառումներ չեն անցկացվի, փոխարենն ուշադրության կենտրոնում կլինեն զինվորներն ու նրանց ուղղված ծրագրերը։
Sputnik
Ժողովրդական հավատալիք, կամ երբ պետք է ուտել աղի բլիթը. քահանան` Սուրբ Սարգսի տոնի մասին 

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը այս տարի կնշվի հունվարի 30-ին: Տոնը շարժական է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

«Այս տարի երիտասարդները պետք է աղի բլիթն ուտեն հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը ` հավատալով, որ պիտի իրենց կեսին տեսնեն երազում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։

Մեկ այլ ավանդույթի համաձայն`այս գիշեր տանտիկինները տան երդիկին կամ շեմին սկուտեղով ալյուր կամ փոխինդ են դնում, և եթե սուրբ Սարգիսն իր ձիու պայտի հետքը թողնի սկուտեղի վրա, ուրեմն այդ տարի իրենց ընտանիքում հաջողություն կլինի։

Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ

Քահանայի խոսքով` սրանք ընդամենը ժամանակի ընթացքում ձևավորված աանդույթներ են, որոնք որևէ կապ չունեն տոնի հոգևոր խորհրդի հետ։ 

Նա նշում է, որ քրիստոնյա, հավատացյալ, Աստծու հավատարիմ զինվոր ու զորական Սուրբ Սարգիսը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ բազմաթիվ հոգևոր և աշխարհիկ հաղթանակներ է տոնել։ Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ 

«Աստվածային սերը յուրաքանչյուրիս առաջանորդում է հաղթանակների, իսկ այսօրվա մեր երազանքը, նպատակը, մեր պայքարը, մեր ցանկությունը ամեն տեսակի հաղթանակն է` աստվածային, անձնական, հասարակական և մյուս բոլոր բնագավառներում»,- նշեց տեր Եսայի Արթենյանը։

Աղի բլիթ կամ սուրբ գիշերվա երազը

Հասկանալի պատճառներով այս տարի տոնական միջոցառումներ չեն անցկացվի, փոխարենը մեծ ուշադրություն կդարձվի զինվորներին նվիրված ծրագրերին։

«Բուկինիստի» հետ կիրականացվի արդեն ավանդույթ դարձած «Գաղտնի գրքասեր» ծրագիրը. մարդիկ առիթ կունենան գրքեր գնել և նվիրել իրենց ծանոթ կամ անծանոթ զինվորներին, իսկ վաճառված գրքերի հասույթի 20 տոկոսը կփոխանցվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Սուրբ Սարգիսը` ոչ միայն սիրահարների համար