«Աղջի՞կ է, թե՞ տղա»․ հղի Յանա Եգորյանը նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի սուսերամարտիկն իր հղիության մասին հայտնել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին ռուսական Առաջին ալիքի եթերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram-ում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում նա ձեռքերը կլորիկ փորին դրած` նստած է յոգայի համար նախատեսված գորգին։

«Ամենաարդիական հարցը` աղջի՞կ է, թե՞ տղա։ Ի՞նչ եք կարծում», - լուսանկարի մեկնաբանություններում դիմել է նա իր հետևորդներին։

Նրա գրառումն անարձագանք չի մնացել։ Շատերը գրել են, որ երեխայի սեռն այդքան էլ կարևոր չէ, կարևորը` փոքրիկն առողջ ծնվի։

«Ամենակարևորը երեխայի առողջությունն է, իսկ աղջիկ է, թե տղա, Աստված կորոշի։ Հաստատ դա լինելու է ամենագեղեցիկ, խելացի տաղանդավոր ու երջանիկ երեխան։ Կարևորը, որ լինի առողջ ու երջանիկ, շնորհավորում եմ ձեզ, Յանա։ Ի՞նչ տարբերություն, թող առողջ ու երջանիկ փոքրիկ ծնվի», - գրել են նրանք։

Հայտնի սուսերամարտիկն իր հղիության մասին հայտնել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին ռուսական Առաջին ալիքի եթերում։

Յանա Եգորյանը Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի մարզիկներից է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում։ 2017 թվականի հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիք էր եկել, հանդիպել հորը` Կարապետ Ալավերդյանին, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրն աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ