Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին

Sputnik

Փարիզում բարձր նորաձևության շաբաթը բացվեց ռուսաստանցի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուի առցանց ցուցադրությամբ։ Ցուցադրության փոխարեն հավաքածուն ներկայացվել էր ֆեշն–ֆիլմի տեսքով։ Այն ստեղծվել է ար–դեկո ոճում` ժողովրդական արհեստի մոտիվներով։

«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ

Ավանդույթի համաձայն` նորաձևության միջոցառմանը մասնակցում էին Givenchy, Paco Rabanne, Hermès, Giambattista Valli, Miu Miu, Louis Vuitton համաշխարհային առաջատար ապրանքանիշները։

Կորոնավիրուսի պատճառով ցուցադրությունները հիմնականում անցնում էին առանց հանդիսատեսի։ Սակայն նորաձևության սիրահարներին որպես լրացում մինի–ֆիլմեր էին ներկայացվում, որոնք հասանելի էին նաև համացանցում։

Բարձր նորաձևության շաբաթը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվեց հունվարի 25-28-ը։

1 / 18
Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա ժամանակ` բրիտանացի դիզայներ Kim Jones–ի 2021 թվականի գարուն–ամառ Fendi հավաքածուի զգեստով։
2 / 18
Մոդելը Paris Haute Couture Fashion Week–ում ներկայացնում է  ֆրանսիացի դիզայներ Ստեֆան Ռոլանի զգեստը։
3 / 18
Մոդել Քեյթ Մոսը Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում Fendi–ի ապրանքանիշի 2021 թվականի գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությանը։
4 / 18
Դերասանուհի Դեմի Մուրը Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում Fendi–ի ապրանքանիշի 2021 թվականի գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությանը։
5 / 18
Հույն մոդել Անգելիկի Ցիոնուն, չեխ մոդել Միկաելա Տոմանովան և ֆրանսիացի մոդել Շահրեզադե Դախլաուին Paris Haute Couture Fashion Week–ում ներկայացնում են Julien Fournie ֆրանսիացի դիզայների հավաքածուն
6 / 18
Մոդելը Paris Haute Couture Fashion Week–ում ներկայացնում է Kim Jones բրիտանացի դիզայների հավաքածուն։
7 / 18
Ֆրանսիացի մոդել Մաթիլդա Շարուեն Paris Haute Couture Fashion Week–ի շրջանակում ներկայացնում է իտալացի դիզայներ Sofia Crociani–ի հավաքածուն։
8 / 18
Մոդելը ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Charles de Vilmorin–ի աշխատանքը։
9 / 18
Մոդելը ներկայացնում է իտալացի դիզայներ Sofia Crociani–ի աշխատանքը Aelis 2021 թվականի գարուն–ամառ հավաքածուից
10 / 18
Բրիտանացի մոդել Լիլա Գրեյս Մոս Հեքը Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացնում է բրիտանացի դիզայներ Kim Jones-ի աշխատանքը Fendi 2021 թվականի գարուն–ամառ հավաքածուն։
11 / 18
Մոդելը ներկայացնում է Charles de Vilmorin ֆրանսիացի դիզայների աշխատանքը։
12 / 18
Մոդելը ներկայացնում է Christian Dior-ի աշխատանքը Christian Dior Haute Couture նորաձևության տանը փորձի ժամանակ։
13 / 18
Մոդելը Paris Haute Couture Fashion Week–ի շրջանակում ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Ստեֆան Ռոլանի աշխատանքը։
14 / 18
Մոդելը ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Charles de Vilmorin-ի հավաքածուն։
15 / 18
Մոդելը ներկայացնում է բրիտանացի դիզայներ Kim Jones–ի հավաքածուն։
16 / 18
Մոդելը ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Julien Fournie-ի հավաքածուն։
17 / 18
Մոդելը ներկայացնում է բրիտանացի դիզայներ Kim Jones-ի հավաքածուն։
18 / 18
Մոդելը ներկայացնում է իտալացի դիզայներ Sofia Crociani-ի հավաքածուն։