ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով և ռուսական պատվիրակության ղեկավարն է:
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին
© Photo : official site of the MoD of RA
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Իստրակովը Հարությունյանին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին:
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին
© Photo : official site of the MoD of RA
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության նախանշված ուղղություններով քննարկումները շարունակելու, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: