Սամվել Կարապետյանը 2-րդ տեղն Է զբաղեցրել «Անշարժ գույքի ռուսական արքաները» վարկանիշում

Չնայած ճգնաժամին՝ «Տաշիրը» 2020 թվականին 3 նոր խոշոր օբյեկտ է բացել Մոսկվայում, Արխանգելսկում ու Կալուգայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը հայտնվել է «Forbes»–ի «Անշարժ գույքի ռուսական արքաները-2021» վարկանիշում։

Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

Ցանկում ընդգրկվածների եկամուտներն անցյալ տարի նվազել են 24 տոկոսով: Ամենաշատը տուժել են հյուրանոցների և առևտրի կենտրոնների սեփականատերերը։

Վարկանիշը գլխավորել են Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևը։ Forbes-ի տվյալներով` նրանց «Киевская площадь» ընկերությունը վարձակալության միջոցով ավելի քան 1,2 մլրդ դոլար է վաստակել:

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը. նա հիմա Ցուկերբերգից հարուստ է

Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը, որը 67 անշարժ գույք ունի Մոսկվայում, Պետերբուրգում և Սոչիում: Խոշորագույն օբյեկտների թվում են «Ռիո» առևտրի կենտրոնը, «Kvartal West» միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), «Novotel Moscow City»–ն։ Վարձակալությունից ստացած եկամուտը կազմել է 585 մլն դոլար։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Նշվում է, որ 2020-ին «Տաշիրը» երեք օբյեկտ է բացել՝ Մոսկվայի «Kvartal West» ՄՖԿ-ն, Արխանգելսկի «Family Room» կահույքի կենտրոնը և Կալուգայի «SK Plaza» առևտրային-գրասենյակային կենտրոնը:

Երրորդ տեղում է «Սաֆմար» խումբը՝ եղբայրներ Միխայիլ և Սաիթ Սալամ Գուցերիևների գլխավորությամբ։ Անցյալ տարի վարձակալության շնորհիվ նրանք վաստակել են մոտ 460 մլն դոլար։

Սամվել Կարապետյանը 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար