«Մենք մենակ մեր տունն ենք ուզում». քաշաթաղցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Կառավարության շենքի դիմաց հավաքվածները չունեն քաղաքական պահանջ, ուզում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ներկայացնել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Մի քանի տասնյակ քաշաթաղցիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք մենակ մեր տունն ենք ուզում, վարձով ինչքա՞ն կարանք մնանք ստեղ, տասը հոգով մի սենյակում ենք ապրում։ Մեր կորցրած գույքը թող փոխհատուցեն ու վերջ», – ասում է նրանցից մեկը։

Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` իրենց փոխհատուցել են միայն 300 հազար դրամ։

Հավաքվածների մի մասը Քաշաթաղի Միջնավան քաղաքում էր ապրում։

«Նոյեմբերի 12-ի գիշերը սալդատներ մտան, մտածեցինք` թուրքերն են, բայց մերոնք էին` հայերը։ Ասեցին` հոպար, հավաքվեք, առավոտը գալու են։ Պանիկա արեցին, չթողեցին վեշ–բան վերցնենք, սաղ թողեցինք, փախանք», – պատմում է հավաքվածներից մեկը։

Կառավարության շենքի դիմաց հավաքվածները չունեն քաղաքական պահանջ։ Նրանց խոսքով` Քաշաթաղից ընդհանուր առմամբ տեղահանվել է 13 հազար բնակիչ` 3000 ընտանիք։

Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն` Հայաստանը Ադրբեջանին Քելբաջարը հանձնեց նոյեմբերի 25-ին, նոյեմբերի 20-ին՝ Աղդամը, դեկտեմբերի 1-ին՝ Լաչինը։ Քաշաթաղի մարզի մեջ ներառվում էին և՛ Լաչինը, և՛ Քելբաջարը։