Ջաբրայիլի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. մարմիններն անճանաչելի են

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 28-ի տվյալներով` որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը