ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2019-ի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում են Պետական վիճակագրական ծառայությունից։
2020 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8,8 %-ով։
2019 թվականի հետ համեմատ` 2020-ին ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) անկում է ապրել 14,7 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը նվազել է 14 տոկոսով, շինարարության ծավալը կրճատվել է 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը անկում է գրանցել 0,9 տոկոսով։
Արտահանումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 17,7 տոկոսով։
1,4 տոկոսով աճել է գյուղատնտեսության արտադրանքի ծավալը։
Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար