ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. 2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 000-70 000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20 000 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան
«Նման որոշումը հնարավոր է դարձել ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նախարարի խոսքով` անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը հուսալի անտառպահպանությունն է և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումը։
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...