Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում

ՀՀ փոխվարչապետը հանդիպումների ընթացքում վերահաստատել է նախկինում տված խոստումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Տեղեկությունը լուսանկարներին զուգահեռ նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
  • Բնակիչների հետ քննարկումների արդյունքում վերահստատվել են հին պայմանավորվածությունները.
  • բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
  • բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
  • բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Հիշեցնենք, որ Սյունիքի Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում