Հրետանային ստորաբաժանումներից մեկը, որի մարտիկները խիզախությամբ կռվել են Քարվաճառում և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել, շարունակում են իրենց ծառայությունը հայրենիքին նաև հրադադարից հետո։
Sputnik Արմենիայի թղթակիցները հանդիպել են ստորաբաժանման զինծառայողների հետ և իմացել, թե ինչպես են ծառայում այս օրերին, ինչն է նրանց օգնել պատերազմի ընթացքում։
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել, ավելին ՝ նրանք նախկինից ավելի շատ են տրամադրված պաշտպանել երկրի սահմանները։ Պատերազմի ընթացքում ամենածանրը մարտական ընկերների կորուստն էր։ Պատերազմը նրանց էլ ավելի հայրենասեր է դարձրել...
Հայրենիքի հանդեպ սերն է օգնել պատերազմի ամենածանր օրերին չընկրկել և պայքարել հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար։
Այդ տղաներից շատերը պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով կամ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Նրանք վստահ են` իրենց այլևս ոչինչ չի վախեցնի և մտադիր են իրենց ուժերն ուղղել հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։