«Պարոն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է». վարչապետը բառացի մեջբերում պահանջեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

Վարչապետը ճշտեց՝ որտեղ է ինքն այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշեց՝ Ազգային ժողովում, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերում, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։

Հնչեց նաև հարց՝ ռազմագերիների վերաբերյալ, որն անպատասխան մնաց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Ծաղիկներ դնելուց հետո պաշտոնյաները հեռացան Եռաբլուրից։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային ժողովում, ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր.

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»։