Մեր բանակն իր ուժը ցույց է տալու աշխարհին. Վազգեն Մանուկյանն ասել է` որն է օրվա երդումը

Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը համոզված է` մենք ունենալու ենք մարտունակ բանակ

«Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը»,– նշել է նա։

Մանուկյանը համոզված է, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։

Հայաստանը 3 նոր ազգային հերոս ունի. ովքեր են նրանք

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։ Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը»,– շեշտել է շարժման առաջնորդը։

Նրա խոսքով` սա է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը։

«Կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը կա». Տիգրան Ավինյանը գիտի` ինչ է մնում անել