«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ

Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերության մեջ գտնվող Շիրակի մարզի 62 զինծառայողներից 3–ը զրուցել  են իրենց հարազատների հետ։ Տեղեկությունն իր Facebook-ի էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղաները հեռախոսով են խոսել իրենց ծնողների հետ։

Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին

«Մենք շատ լավ ենք, մեր մասին մի մտածեք», – ասել են նրանք ծնողներին։

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։ Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։

Նշենք նաև, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերով այսօր հայրենիք են վերադառնալու 5 գերիներ։