ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. 129 արցախցիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51 537 արցախցիներ:
Մեկ օրում ականազերծել է 36 հեկտար տարածք, 4 կմ ճանապարհ, 13 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 19 պայթունավտանգ առարկա։
Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա
Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 783,3 հեկտար տարածք, 237,8 կմ ճանապարհ, 929 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 873 պայթունավտանգ առարկա։