«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանության դեմ». Երևանում կրկին հանրահավաք է

Հանրահավաքի մասնակիցները սկզբում Հանրապետության հրապարակում էին, ապա շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Մի քանի հարյուր մարդ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքի կազմակերպիչներից ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր խոսքում ասաց, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել, և մեղավորը պետք է պատժվի։

«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանությունների դեմ, իրացնել իր սահմանադրական իրավունքը», – ասաց նա։

«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանության դեմ». Երևանում կրկին հանրահավաք է

Զաքարյանը կարդաց Հայաստանի օրենքներից հատվածներ` պետական դավաճանության, իշխանության չարաշահման մասին։ Նա նաև ավելացրեց, որ կորոնավիրուսի համավարակի մասով էլ է ներկայիս իշխանությունը մեղավոր, որովհետև, ըստ Զաքարյանի, 2020-ի փետրվարին թաքցրել են վարակման դեպքերը։

«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանության դեմ». Երևանում կրկին հանրահավաք է

Հանրահավաքի մասնակիցները սկզբում Հանրապետության հրապարակում էին, ապա շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի իր միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։