ՌԱԴԻՈ

Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, պատերազմ վարելու մարտավարական խնդիրներին և ռազմական հայեցակարգին։ 
Sputnik
Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ

Վան Համբարձումյանի դիտարկմամբ` պատերազմն անխուսափելի է լինելու, քանզի բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի կարգավորվել։

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

Ըստ նրա` Հայաստանը պետք է փոխի իր ռազմական հայեցակարգը, որն արդեն չի համապատասխանում հինգերորդ կամ վեցերորդ սերնդի պատերազմի չափանիշներին, մինչդեռ նախապես արդեն հայտնի էր, թե ինչպիսի պատերազմ է մղելու Ադրբեջանը մեր դեմ։ 

«Ադրբեջանն իրականացրեց ոչ կոնտակտային պատերազմի կոնցեպցիան, որի իրագործմանը նախապատրաստվել էր նախորդ տարիներին, մինչդեռ Հայաստանի ռազմական գեներալիտետը մնացել է 1990-ականներում և պատրաստ չէր նոր թվային մարտադաշտին։ Դա առաջին պատերազմի սինդրոմն է, նրանք ինչ տեսել են մարտի դաշտում, մտածում էին, որ նույն մարտավարությունն է, մինչդեռ դա կատաստրոֆիկ սխալ էր Հայաստանի համար»,– նշեց ռազմական փորձագետը։

Համբարձումյանի կարծիքով` վերջին պատերազմի հայեցակարգը մշակվել է ՆԱՏՕ–ում և հենց դա էլ պետք է դրվի մեր ռազմավարական–պաշտպանական համակարգի հիմքում։ Ըստ նրա` նախ պետք է հասկանալ, թե ինչ է ոչ կոնտակտային պատերազմը և հետո քայլ առ քայլ պատրաստվել դրան, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ։ 

«Սպառազինություն ձեռք բերելու առումով Հայաստանը 90 տոկոս դեպքերում համագործակցում է Ռուսաստանի հետ, որովհետև վերջինս Հայաստանին մատակարարում է այնպիսի սպառազինություն, որը շատ երկրների չի մատակարարում` ներառյալ օպերատիվ մարտավարական, հրթիռային համակարգերը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ սպառազինությունը մեզ մատակարարվում է ինքնարժեքով, իսկ կադրերին պատրաստում են անվճար։ Հայաստանն այսօր նյութատեխնիկական առումով այլընտրանք չունի, առավել ևս, որ ՌԴ–ն Հայաստանին նաև վարկ է տրամադրում, որպեսզի իրենից գնի սպառազինություն»,– նշեց ռազմական փորձագետը։

Համբարձումյանի գնահատմամբ` Հայաստանն ու Իսրայելն ունեն նույնատիպ խնդիր. փոքր երկրներ են, ունեն սուղ ռեսուրսներ, հետևաբար հարցն առնչվում է հայեցակարգին։

Ըստ նրա` հետաքրքիր է, օրինակ, թե ինչպես է Իսրայելում դրսևորվում հասարակություն–ԶՈւ հարաբերակցությունը, ինչպես է պետությունը հոգ տանում զինծառայողի մասին, ինչպես է կարճ ժամկետներում իրականացնում առավելագույն մոբիլիզացիա, և հենց այդ հայեցակարգն էլ պետք է որդեգրի Հայաստանը։     

Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ