Հայտնի է` փետրվարի և մարտի որ օրերին Գյումրի–Մոսկվա և Մոսկվա–Գյումրի թռիչքներ կլինեն

Թռիչքների տոմսերը պետք է ամրագրել Nordstar.ru կայքում կամ զանգահարելով +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55, +7 (963) 710-41-79, 8 (800) 100-57-58 հեռախոսահամարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է փետրվար և մարտ ամիսների`Գյումրի–Մոսկվա և Մոսկվա–Գյումրի թռիչքների չվացուցակը։

  • Փետրվարի 10`Մոսկվա - Գյումրի, Դոմոդեդովո, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 13:30։
  • Փետրվարի 17`Մոսկվա - Գյումրի, Դոմոդեդովո, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 13:30։
  • Փետրվարի 24` Մոսկվա - Գյումրի, Դոմոդեդովո, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 13:30։
  • Մարտի 3` Մոսկվա - Գյումրի, Դոմոդեդովո, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 13:30։
  • Փետրվարի 10` Գյումրի - Մոսկվա, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 18:20:
  • Փետրվարի 17` Գյումրի - Մոսկվա, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 18:20:
  • Փետրվարի 24` Գյումրի - Մոսկվա, «Նորդ Սթար» ընկերություն, ժամը 18:20:

Թռիչքների տոմսերը պետք է ամրագրել Nordstar.ru կայքում կամ զանգելով +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55, +7 (963) 710-41-79, 8 (800) 100-57-58 հեռախոսահամարներով։

Տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հասցեներից` Դոմոդեդովոյի օդանավակայանի 85 և 94 տոմսարկղեր կամ «Նորդ Սթար» ընկերության գրասենյակ ՝ Բալակլավսկու 16, 2-րդ հարկ, մուտքը` Ստարոբալակլավսկայա փողոցից:

Հիշեցնենք` փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ: