Գագարինայի նախկին ամուսինը հիշել է իր հայկական արմատներն ու հրապարակել Արարատի լուսանկարը

Դմիտրի Իսխակովը պատմել է իր երազանքի, Հայաստան կատարած առաջին այցի ու թբիլիսահայ մոր մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երգչուհի Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը` հայտնի դիզայներ, լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը հիշել է իր հայկական արմատներն ու Instagram–ում հրապարակել Արարատ լեռան լուսանկարը։

«Մորս ազգանունը Սիմոնյան է, ծնվել ու մեծացել է Թբիլիսիում։ Իմ երակներով հայի արյուն է հոսում։ Երբ առաջին անգամ եղա այնտեղ, այնպիսի զգացողություն էր, որ ամեն բան շատ հարազատ է, ջերմ, սրտանց», – գրել է նա։

Իսխակովը խոստովանել է, որ առանձնահատուկ քնքշանքով է հիշում հայաստանյան ուղևորությունը։ Նա գրել է, որ վաղուց երազում է հայտնի հայերի լուսանկարների շարք անել, բայց նրանից շատերն արդեն ողջ չեն։

Օգտատերերից ոմանք ենթադրել են, որ նա հիմա Հայաստանում է, մյուսներն էլ պարզապես գովել են գեղեցիկ լուսանկարի համար։

Հիշեցնենք, որ լուսանկարիչն ու փոփ–երգչուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Գագարինան Պյոտր Կիսլովի հետ ամուսնությունից արդեն մեկ երեխա ուներ, 2017 թվականին ծնվեց Պոլինայի ու Դմիտրիի դուստրը։ Անցած տարվա գարնանը ԶԼՄ–ները սկսեցին գրել, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը ամուսնալուծության շեմին է, սակայն նրանք չէին մեկնաբանում այդ լուրը։ Ավելի ուշ Դմիտրի Իսխակովը հաստատեց, որ իրենք առանձին են ապրում։

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը