«Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը». ԱԻՆ ղեկավար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ և նշել` այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի, նկատմամբ։ Նրա ուղերձը հրապարակվել է նախարարության կայքում։

Արարատ Միրզոյանը համոզված է` մենք ունենալու ենք մարտունակ բանակ

«44–օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում, թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։ Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին»,– նշել է նա։

«Կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը կա». Տիգրան Ավինյանը գիտի` ինչ է մնում անել

Փիլոյանը համոզված է, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին հայոց բանակից է կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան։

Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել

Նախարարը վստահեցնում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին։

ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է