Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին` հայ հինգ գերու դիմաց

Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ ադրբեջանցու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», - ասել է Մուրադովը:

Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանց անուններն են` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունիում». տեսանյութ

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։