ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ և համոզմունք հայտնել, որ մենք ունենալու ենք մարտունակ բանակ։ Նրա ուղերձը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։
«Հարգարժան գեներալներ, սպաներ զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից»,– նշել է Միրզոյանը:
ԱԺ խոսնակը նաև վստահեցրել է, որ զինված ուժերի ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար:
Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել
Նշենք, որ Միրզոյանն այսօր Բանակի օրվա կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է