Երևանում երեխայի պատանդ վերցրած անձը հանձնվել է ոստիկաններին

Ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, մոտ 5 ժամ բանակցություններ են վարել իրավախախտի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Քիչ առաջ հաջողվել է Երևանում երեխայի պատանդ վերցրած անձին, մի քանի ժամ բանակցելուց հետո, հանձնել իրավապահներին, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի

Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ օպերատիվ խմբերը հունվարի 27-ի առավոտյան այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով: Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց  թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ 

Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել հետախուզվողին, սակայն վերջինս պատանդ է վերցել երեխայի ու հրաժարվել հանձնվել։

Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան