Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար

Անդրանիկ Հայրյանը մասնակցել էր նաև 2016-ի քառօրյա պատերազմին։ Բուժկենտրոնը հրապարակել է նրա նորածին որդու լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի– Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

«Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը: Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին։ Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արեգը ընտանիքի երկրորդ որդին է:

Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին ՊԲ–ն հրապարակել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հերթական ցանկը, որում կար նաև 30 տարեկան Անդրանիկ Հայրյանի անունը։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկվածը