ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Տիգրան Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,–ասված է նախագահի կայքում հրապարակված հրամանագրում:
Նշենք, որ վերջին 2 տարում ԱԱԾ տնօրենները պարբերաբար փոխվում են։ Վերջին փոփոխությունը եղավ 2020–ի նոյեմբերի 8–ին։ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը։