Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ խոսել է տարածաշրջանում անվտանգության իրական երաշխիքներ ստեղծելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik.Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են Ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու` Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- ասել է Այվազյանը:

Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

Հիշեցնենք՝ երեկ` հունվարի 26–ին, տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Մոտ մեկ ժամ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։

ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը