ՌԱԴԻՈ

Փաշինյանը ե՞րբ վերածվեց «կաղ բադիկի». քաղտեխնոլոգի դիտարկումները

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում քննարկված հարցին, որն առնչվում է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքալուծարման խնդրին։  
Sputnik
Փաշինյանը ե՞րբ վերածվեց «կաղ բադիկի». քաղտեխնոլոգի դիտարկումները

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` եթե նման նախագիծ իրոք շրջանառվի, ապա դա վկայում է որոշակի անվստահության մասին, ինչի ապացույցն այն է, որ վերջին շրջանում «Ի քայլը» խորհրդարանական ընդդիմությանն անընդհատ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց միայն մեկ նախապայմանով` իրար հետ հուշագիր ստորագրեն, որ բոլորը եկել են նման եզրակացության և համատեղ ուժերով են անցկացնելու գալիք ընտրությունները։

«Հնարավոր հուշագրի հիմքում այն երաշխիքներն են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկն իր թեկնածուին չառաջադրի։ Այդուհանդերձ հարց է առաջանում` եթե նույնիսկ առաջադրեն, ապա ի՞նչ մտահոգություններ կարող է ունենալ բացարձակ մեծամասնություն ունեցող խորհրդարանական ուժը։ Պարզվում է` մտահոգություններ կան»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` իշխող ուժը կարծում է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները կարող են պայմանավորվել` ապահովելով 50–ից ավել ձայներ և պակասող ձայները կարող են ներգրավել այսօրվա իշխող ուժից։

«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, բայց ես առաջադրվելու եմ». Էդմոն Մարուքյան

Ըստ նրա` խնդիրը քաղաքական տեսնակյունից դիտարկելիս` գալիս ենք եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը գուցե շատ ավելի լավ իմանալով իր խմբակցության պոտենցիալը և մարդկային ռեսուրսը` նման մտահոգություններ ունի, այդ պատճառով էլ փորձում է մի կողմից ապահովագրել գործընթացը, սակայն մյուս կողմից Փաշինյանն, ըստ էության, փորձում է արտահերթ ընտրությունների շուրջ ձևավորել կոնսոլիդացիա և հուշագրի ստորագրմամբ լեգիտիմացնել գործընթացը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` այն պահից սկսած, երբ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, նա վերածվեց «կաղ բադիկի», քանզի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերին հասկանալի է, որ ներկա իշխանությունն ըստ էության իր վերջին ամիսներն է ապրում և իշխող ուժի շատ ներկայացուցիչներ հասկանում են, որ ապագա խորհրդարանում հայտնվելու շատ քիչ հնարավորություններ կան և իրենք իշխանության մեջ այլևս դերակատարում չեն ունենալու։ 

«Այս կետից սկսած` կարող ենք գործնական քայլերի գնալ». Ավինյանը` արտահերթ ընտրության մասին