ԵՐԵՎԱն, 27 հունվարի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետ։ Նա այդ պաշտոնում փոխարինել է ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին։
Մեկ այլ հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն՝ փոխարինելով գեներալ-մայոր Կարեն Սարգսյանին։ Ի դեպ, վերջինս նշանակվել է Ներքին գործերի նախարար։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ԱՀ նախագահի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառվել են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: