Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին Սյունիք է գործուղում

Փոխվարչապետը Սյունիքի մարզ է մեկնում աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Սյունիք գործուղելու որոշում է կայացրել։

Փաշինյանը ե՞րբ վերածվեց «կաղ բադիկի». քաղտեխնոլոգի դիտարկումները

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,– նշված է որոշման մեջ:

Ավինյանի գործուղման օրապահիկը կատարվելու ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Տիգրան Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում