ՌԱԴԻՈ

Բաքվում խեղաթյուրել են․ Ռուբինյանը՝ Մաասի հայտարարությունների մասին

Սիրիայից բերված վարձկանների մասին Հայկո Մաասին հարց էր ուղղել հայկական պատվիրակության ղեկավարը։ Նա պատմել է երկխոսության մանրամասները։
Sputnik
Բաքվում խեղաթյուրել են․ Ռուբինյանը՝ Մաասի հայտարարությունների մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Գերմանիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Հայկո Մաասի խոսքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության մասին: Ավելի վաղ որոշ պարբերականներ նշել էին, որ Մաասը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր, թե վարձկանների՝ Ղարաբաղ տեղափոխման ապացույցները բացակայում են։

Ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ. Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցի պատասխանի մասին

Սակայն հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչ է եղել իրականում։ Նա մեզ փոխանցեց ի պատասխան վարձկանների մասին իր հարցի` Մաասի ելույթի սղագրությունը։

Գերմանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ իրեն հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում սիրիացի գրոհայինների օգտագործման մասին հաղորդագրությունները:

Բացի այդ, նրա խոսքով, ինչպես երևում է`սա միակ հակամարտությունը չէ, որտեղ սիրիացի գրոհայիններն այս պահին դեր են խաղում․ հայտնի է նրանց մասնակցությունը Լիբիայում քաղաքացիական պատերազմին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, ելնելով ընթացիկ հետախուզական տվյալներից, մենք պետք է ենթադրենք, որ այդ սիրիացի գրոհայինների որոշակի քանակ իսկապես դեռ գտնվում է հակամարտության գոտում։ Միջազգային մակարդակով բազմաթիվ փորձեր են արվում պարզաբանելու, թե նրանք ինչպես են օգտագործվում այնտեղ, որքան է նրանց թիվը և ով է դրա համար պատասխանատու։ Բայց մինչև հիմա դա դեռ պարզված չէ»,-նշել է Մաասը։

Հատկանշական է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում վարձկանների տեղափոխման մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարությունը, ԱԳՆ-ն, այդ մասին խոսել է նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

ԵԽԽՎ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը