Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց Արմեն Ղուլարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Արմեն Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում միաձայն:

«Պարոն Ղուլարյանն արդեն բավական երկար ժամանակ կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները, և այս ընթացքում աշխատել ենք միասին»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով Արմեն Ղուլարյանին:

Նորանշանակ նախագահը շեշտեց, որ գիտակցում է իրեն վստահված պատասխանատվության աստիճանը՝ վստահեցնելով, որ քաղաքաշինության կոմիտեն կկարողանա իրականացնել իր վրա դրված պարտավորությունները:

Հիշեցնենք՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ-ի փետրվարից, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Վահագն Վերմիշյանը կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։

Իսկ Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2016 թ.-ից: Մինչ այդ՝ 2014-2016 թթ.-ին նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալն էր։

Հայտնի է` ով կփոխարինի Վահագն Վերմիշյանին

Ի դեպ, Արմեն Ղուլարյանը Նիկոլ Փաշինյանի համերկրացին է: Ծնվել է 1954թ-ին, Իջևանում: 1999-2014 թթ.–ին եղել է Տավուշի մարզպետը: