Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից

Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացրել է, թե ինչ է կատարվում Գյումրիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Գյումրիի տարբեր թաղամասերում այսօր զինտեխնիկայի ու զինվորների որոշակի տեղաշարժ է նկատվել։  Այդ տեղաշարժն անհանգստացրել է գյումրեցիներին:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհանգստանալու կարիք չկա, դրանք սովորական մարտական պատրաստության դասեր են, որոնք Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան անցկացնում են տարեկան 2 անգամ:

Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

Նշենք, որ հունվարի 21–ին էլ Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում հատուկ տակտիկական ուսումնական վարժանք իրականացվեց պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: