«Աերոֆլոտը» մեկ ամսով չեղարկել է Մոսկվա–Երևան չվերթերը

Ավիաընկերությունը որոշել է չեղարկել միջազգային չվերթերը. պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է միջազգային կանոնավոր չվերթերը, որոնք նախատեսված էին մարտին և ապրիլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերությանը:

Հայերը կգան փող աշխատելու, ոչ թե հանգստանալու. Տյուրինան` ՌԴ մեկնելու թույլտվության մասին

Ըստ հաղորդագրության` մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվայից մի շարք քաղաքներ, այդ թվում ՝ Մոսկվա– Երևան չվերթերը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումների երկարաձգման կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնք որոշել են մեկնել Ռուսաստան, փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ կարող են Հայաստանից և Բելառուսից ՌԴ հասնել օդային ճանապարհով`«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է ՌԴ կառավարության` 2020 թվականի մարտի 16-ի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։