Վրաստանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ընդամենը օրեր առաջ` հունվարի 22-ին, Զալկալիանին հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Զալկալիանիի Facebook-յան էջին։

«Վարակվածների հետ շփումից հետո ես հունվարի 23-ից անցել եմ ինքնամեկուսացման։ Թեստ եմ հանձնել, ինձ մոտ կորոնավիրուսը հաստատվել է», - գրել է Զալկալիանին։

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով, բուժումը ստանում է տանը։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Հիշեցնենք` ընդամենը օրեր առաջ` հունվարի 22-ին, Զալկալիանին հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ։

138 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում