Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը շարունակելու է պայքարը անկախության միջազգային ճանաչման համար։ Որևէ  կարգավիճակ Ադրբեջանի կազմում, նրա խոսքով, պարզապես անհնար ու անընդունելի է:

Կարմիր Քուրդիստանն ու հարձակումները Սյունիքի վրա. ՄԻՊ–ը հիշեցնում է պատմության սխալները

Այս հայտարարությունը նախագահ Հարությունյանն արել է այսօր` հունվարի 26-ին, Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը, Հարությունյանը նորաստեղծ նախարարությանն է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Նա խոստացել է, որ գերատեսչության աշխատակիցների  ծառայողական ու սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական

Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ: