ՌԱԴԻՈ

Պետք է փոխենք Հայաստանի իրավիճակը. Սարգսյանը` ՌԴ-ում տեղի ունեցողի և դրա ազդեցության մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի Դաշնությունում ընթացող ներքաղաքական զարգացումները։
Sputnik
Պետք է փոխենք Հայաստանի իրավիճակը. Սարգսյանը` ՌԴ-ում տեղի ունեցողի և դրա ազդեցության մասին

Արամ Սարգսյանի դիտարկմամբ` այն, ինչ կատարվում է Ռուսաստանում հրահրված է և շատ ժամանակ արվում է հորինված պատճառներով։ Ու թեև օգտագործվում են առկա ներքին խնդիրները, բայցևայնպես դժվար կլինի ի կատար ածել նպատակն ու հասնել իշխանափոխության այնպես, ինչպես իրենք են ուզում։     

Ռուսաստանի ակցիաների հետևում կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները. Կլիմով

«Ռուսաստանում բացարձակ մեծամասնությունը հիանալի հասկանում է իրավիճակը, այնտեղի հայրենասիրական մոտեցումները շատ ավելի ամուր են, դրա համար դեռ չեն կարողացել քայքայել այն հատվածին, որը կարող է պահպանել ու պաշտպանել իր հայրենիք։ Այնպես որ, չեմ կարծում, թե այնտեղ իշխանական առումով նման արմատական փոփոխությունների լուրջ վտանգ կա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, նշեմ, որ եթե Ռուսաստանում իրական խժդժություններ լինեն ու թուլանա այդ երկրի դերը միջազգային հարաբերություններում, ապա մեզ համար դա նույնպես կորուստ կլինի, բավական ցավալի կորուստ»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Այդուհանդերձ, Արամ Սարգսյանի համոզմամբ` նման բան չի լինի և ընդամենը պետք է մեր հարաբերությունները զարգացնել բոլոր տեսանկյուններից, ձևավորել այն հնարավոր կոալիցիան, որտեղ իրենց ուրույն դերը, շատ կարևոր տեղն ունեն նաև Չինաստանը, Իրանը, Հունաստանը, Կիպրոսը և մի շարք այլ երկրներ, հատկապես` Միջին Արևելքի։ Այնտեղ բոլորը հասկանում են, թե ինչպիսի վտանգ է սպառնում ընդհանուր մթնոլորտին, աշխարհաքաղաքական գործընթացներին Թուրքիայի էքսպանսիվ քաղաքականության կողմից, որը կոչվում է Մեծ Թուրանի գաղափարի իրականացում։ 

Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

Սարգսյանը վկայակոչեց նաև Էրդողանի խոսքերը, որ 2023 թվականին լրանում է Լոզանի պայմանագրի 100–ամյակը, և նա ցանկանում է տարածաշրջանում տեսնել բոլորովին այլ քարտեզ։ Նրա խոսքով` սա պետք է զգուշացում լինի մեզ համար, որպեսզի շատ արագ փոխենք ներհայաստանյան իրավիճակն ու իշխանության բերենք այն ուժերին, որոնք հայրենանվեր են եղել միշտ և կփոխեն մեր արտաքին քաղաքականությունը։