Նիկոլ Փաշինյանը կընդունի Իրանի արտգործնախարարին

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ

«Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ–ի` այցի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել էր Ադրբեջանից, այնուհետև մեկնել Ռուսաստան։ 

Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել