Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ

ՌԴ նախարարը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ, որը մինչ այդ եղել էր Բաքվում ու Թբիլիսիում։ Մոսկվայից հետո նա մտադիր է այցելել Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Մոսկվան ու Թեհրանը նշել են երկկողմ շահագրգռվածությունը տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացման մեջ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների մեկնարկին։

Իրանը ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը. Զարիֆը գրառում է արել

«Հաշվի առնելով մեր երկրների դերը տարածաշրջանում՝ մենք հետաքրքրված ենք խորացնելու երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանստանյան կարգավորման խնդիրները, ու իհարկե, կարելի է քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Բաքվում, Զարիֆը ասել էր, որ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ վերականգնելու ղարաբաղյան տարածքները երկու երկրների սահմանին։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության  հաստատմանն ու բոլոր կողմերի շահերին։

Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել