ՌԱԴԻՈ

Կառավարությունը ցանկանում է լուծարե՞լ Ազգային ժողովը

Արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Sputnik
Կառավարությունը ցանկանում է լուծարե՞լ Ազգային ժողովը

Արամ Օրբելյանի դիտարկմամբ` եթե նման նախագիծ է շրջանառվում, ապա դա ինքն իրենով առկա սահմանադրաիրավական բալանսի խաթարման խնդիր կառաջացնի։ Ըստ նրա` պառլամենտական հանրապետությունների տրամաբանությունը հենց այն է, որ գործադիրը չպետք է կարողանա ցրել պառլամենտը, այլ ընդհակառակը` պառլամենտը պետք է կարողանա վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, և եթե նոր խնդիրներ են առաջանում, որոնց պարագայում պառլամենտը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, ապա միայն այդ ժամանակ է գնում նոր ընտրությունների, որովհետև ի զորու չէ ընտրել նոր վարչապետ։

Ինչ կտան երկրին շտապ արված ընտրությունները. նախկին պատգամավորը` իրավիճակից ելքերի մասին

«Հիմա եթե փորձում են մտցնել ինստիտուտ, ըստ որի` պառլամենտը կկարողանա ինքնալուծարվել, ապա խոսքն ըստ էության ինքնալուծարման մասին չէ, այլ կառավարության ցանկությամբ պառլամենտը լուծարելու, ինչը նշանակում է երկու շատ պարզ բան. առաջին` կառավարությունը չի վստահում իր մեծամասնությանը, և հուսով եմ, որ այդ մեծամասնությունը կլինի ոչ թե կոճակ սեղմող կամ ուսապարկ, ինչպես իրենց անվանում են իրենց գործընկերները, այլ կիրականացնի իր գործառույթը` անվստահություն հայտնելով այն վարչապետին, ով իրենց չի վստահում և չի ցանկանում այդ եղանակով գնալ ընտրությունների, և երկրորդ`ըստ էության նման նախագիծը խաթարում է սահմանադրական բալանսը, երբ փոփոխություններն ինքնին հակասում են Սահմանադրության առաջին հոդվածին»,– նշեց փաստաբանը։

Օրբելյանի կարծիքով` գործառույթի շրջանակներում կարիք կլինի դիմել Սահմանադրական դատարան, իսկ թե ինչ կարծիք կլինի, փաստաբանը դժվարացավ ասել, թեև շեշտեց, որ մեր Սահմանադրությունը չի նախատեսում, որ գործադիրը լուծարի Ազգային ժողովը։

Ըստ նրա`այս ամենի արդյունքում կլինի Ազգային ժողովի ձևական որոշում, իսկ իրականում դա կլինի գործադիրի ցանկության իրականացում, այսինքն` փորձ կարվի խորհրդարանական կառավարման պարագայում երկրի խորհրդարանի առաջնային դերակատարումը դարձնել երկրորդական։

«Իմ քայլում» Սահմանադրության փոփոխությունների նախագիծ են պատրաստում. ինչ է այն նախատեսում