ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը մեկնել է Մոսկվա՝ Արցախի վերաբերյալ եռակողմ հանդիպմանը մասնակցելու

Աշխատանքային խումբը Մոսկվայում կքննարկի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն այսօր մեկնել է Մոսկվա, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը

Ենթադրվում է, որ Մելինկովը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների նախատեսվող հանդիպմանը։

Նա Երևան կվերադառնա հունվարի 29-ին։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ հունվարի 11-ին, երբ ՌԴ մայրաքաղաքում երեք երկրների ղեկավարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, Մելնիկովը նույնպես եղել է Մոսկվայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից Sputnik Արմենիային հաստատել են տեղեկությունը, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին։ Աշխատանքային խումբը կքննարկի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

Հունվարի 12-ին հայտնի էր դարձել, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան