Հայոց բանակի ստեղծման օրը կանցնի առանց տոնական հանդիսությունների

Բոլոր պանթեոններում այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ինչու պարտվեց այցեքարտ դարձած բանակը, կամ հայկական ԶՈւ-ն զրոյից արդիականացնելու կարիք կա

«Հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում», - նշել են ՊՆ-ում։

Այդ օրը կլինեն այցելություններ բոլոր պանթեոններ, որտեղ ղեկավար կազմը հարգանքի տուրք կմատուցի հայրենիքի համար զոհվածների հիշատակին ։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշելու է իր կազմավորման 29- ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: