Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանը հանդիպել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել Վլադիմիր Պուտինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է Ծառուկյանը

«Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար», – Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդը։

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՌԴ դեսպանին

Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԻ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը