Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել

Վրաստանի իրավապահ մարմիններն աշխատում են, որպեսզի պարզեն Քվեմո Փոնիճալա շրջանում հայկական բեռնատարների հետ կապված միջադեպի բոլոր հանգամանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով քրեական գործ է հարուցվել երկրի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (գույքի վնասումը կամ ոչնչացումը հոդվածով)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳՆ-ից կատարվածի մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ կատարվածի հանգամանքները կպարզի հետաքննությունը։

Գերիների վերադարձը կարող է 1-2 տարի տևել. Սահակյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները

Ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո Փոնիճալա շրջանում։ Որոշ բեռնատարների առջևի եւ կողային ապակիները կոտրվել են։

Չարագործները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն: