Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. տեսանյութ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Ինչու են ադրբեջաներեն պիտակներով ապրանքները հայտնվում Հայաստանում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը:

Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը