Ո՞ւմ պետք է դիմեք, եթե բողոքներ ունենաք ձմեռային զորակոչի ընթացքում

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՊՆ-ն ու «Հայտեքը» հայտարարում են մրցույթ զորակոչիկների համար

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին` նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

Ի՞նչ պետք է անեն պատերազմի մասնակիցներն ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար

Նշենք, որ ըստ տեղեկությունների` շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչն իրականացվելու է 2021 թվականի փետրվարին: 

Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է