Ինչպես կարելի է ազատվել հնամաշ, վնասված ու շրջանառությունից դուրս եկած փողից

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է, թե որտեղ և երբ կարելի է փոխանակել շրջանառությունից դուրս եկած, հնամաշ կամ վնասված դրամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն շրջանառությունից դուրս եկած, հնամաշ կամ վնասված դրամներ, կարող են դրանք փոխանակել Կենտրոնական բանկի հատուկ դրամարկղում։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Երկրորդը ԵԱՏՄ-ում. Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը նվազել է

«2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին

Փոխանակում հնարավոր է անել վաղվանից՝ հունվարի 26-ից։ Գործառնական դրամարկղը գործում է Վազգեն Սարգսյան 6 հասցեում։

Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել