Գորիս-Տաթև ճանապարհին բուք է. ո՞ր ճանապարհներն են փակ ու վտանգավոր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հատել է 1000–ի սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ցրտերը քիչ–քիչ կնահանջեն. եղանակի տեսություն

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բաց է (բուք է)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա:

«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը