Երկրորդը ԵԱՏՄ-ում. Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը նվազել է

ԵԱՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. 2020-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում ընթացիկ գներով մանրածախ առևտրի շրջանառությունը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար։ Այն  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կայքը։

Տնտեսական դիվանագիտությունը Հայաստանում չի կայացել. ԵԱՏՄ–ի հետ համագործակցության մասին

ԵԱՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։

Ընդ որում, Բելառուսում 2020-ի հունվար-նոյեմբերին  մանրածախ առևտրի շրջանառությունը`ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով, կազմել է 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2,0%-ով։ 

ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում մանրածախ առևտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար և նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար և 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար և 4,1% նվազում։